Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 09:50-ին, որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Շամբ գյուղի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է Ա․ Հ-ի (ծնված 1937թ․) դին: Որոնողական աշխատանքներին մասնակցել է գյուղի 25 բնակիչ։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 19:03-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շամբ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բնակիչը (Ա․ Հ․, ծնված 1937թ․) դուրս է եկել և չի վերադարձել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները գյուղի տարածքում իրականացրել են որոնողական աշխատանքներ։ Մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են։ |