ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Երեկվա քվեարկությունները մի բառով կարելի ա բնութագրել ապատիա». Արման Յարալյան
17:36, 06.12.2021 | mamul.am
2518 | 0

Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Արման Յարալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկվա քվեարկությունները կոնկրետ բաների ցուցիչ էին, ահագին ուսումնասիրության նյութ կա ըտեղ, բայց մի բան հստակ ա, էդ ամեն ինչը մի բառով կարելի ա բնութագրել՝ ապատիա։
Երկրում համատարած ապատիա ա, անգամ նրանց մոտ, ովքեր փորձում են ուրախ երևան, փորձում են, ինչ-որ կարևոր բան անեն, իրանք էլ են ապատիկ վիճակներում ու դա պատճառ ունի դրա պատճառն ամենևին միայն պատերազմն ու նրա հետևանքները չի, այլ ինտրիգային միջավայրը, որ ստեղծվել ա երկրում ու այն ունի կոնկրետ հեղինակ։
Խենթն իրա կյանքի կենսակերպը պարտադրել ա բոլորիս, ու նրան հաջողելուն օգնում են սուտի ընդմացողները։
Չգիտեմ Ծովագյուղում որքանով ա ընկալվել, թե պետական մակարդակում ինչ էր իրենց զրո մասնակցությունը, բայց դա էն կետն ա, որտեղ բոլորը դադարում են իրենց էշի տեղ դնել։
Ինտրիգների տակ ոչինչ հնարավոր չի զարգացնել, ոչինչ, ասֆալտն ու ջուրը նախնական բաներ են, որոնց բացակայությունը գուցե լավ ապագայի մասին երազներ ա տալիս, բայց դրանց առկայությունը ստիպում ա առերեսվել տաղտկալի իրականության հետ։
Ինտրիգներին վերջ ա պետք տալ ու սկսել հաշտեցման պրոցես, հանրային հաշտեցման խիստ կարիք կա, 18-ին դրա շանսը կար, բայց միամտաբար դա վստահվեց ինտրիգներով ապրող մարդուն։
Անկախ ներկա կեղծ քաղաքական դասավորությունների ցանկացած կոնֆիգուրացիայի՝ երկրում քաղաքական դաշտը չի առողջանալու, չի ծնվում քաղաքական միտք, ուղղակի չի ծնվում, բայց լուծման առաջին քայլը ինտրիգներ ծնող օրգանիզմը մեկուսացնելն ա պրոցեսներից, մնացածի շուրջ սկսել հաշտեցման բանակցություններ, չգիտեմ էլ, էս համատարած ատելության մեջ ովքեր կարան դա կյանքի կոչեն։
Մի բան հստակ ա՝ ինտրիգների մեջ անհնար ա զարգանալ, ուղղակի բացառված ա»։
Վերջ տալ ինտրիգներին, արդարության հարցը թողնել արդարության մասին կոնսենսուսային պայմանի առաջարկից հետո, նման առաջարկներ կարող ա անի միայն գիտական հանրույթը, պետք ա ուսումնասիրել, հասկանալ ինչ իրական խնդիր ունի արդարության ընկալումը մեր երկրում, ինչ տեսակների են դրանք, ինչ ծագում ու զարգացում ունեն, որ հասկանանք ինչի շուրջ ենք համաձայնության գալիս։
Արդար ա էն, ինչի շուրջ գիտակցված համաձայնություն կա, եթե դա չկա՝ յուրաքանչյուրն ունի իր պատկերացումները արդարության մասին։
Սրան էլ ալտերնատիվ կա՝ բռնապետությունը, ու հաջորդն անկասկած էդ ա լինելու, որովհետև դեռ չենք կարում հաշտեցման գանք։
Սեր և միայն սեր»:

Աղբյուրը` Արման Յարալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր