ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Եվրոմիությունը կորցնում է իր նախկին միասնական բնույթը». Արտակ Զաքարյան
03:06, 07.12.2021 | mamul.am
4401 | 0

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի գրառումը. «Աստիճանաբար ակնհայտ են դառնում Եվրոպայում աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխությունները, որոնք վերլուծաբաններից շատերը կարծես թե չեն ցանկանում նկատել: Պարադոքսալ է, բայց այդ փոփոխություններն առայժմ ի վնաս Ռուսաստանի չեն:

1. ԱՄՆ-ն առավելապես կենտրոնանում է իր հիմնական մրցակցի՝ Չինաստանի վրա: ԵՄ-ն՝ ԱՄՆ-ի համար դառնում է ավելի տնտեսական մրցակից, քան դաշնակից: Միևնույն ժամանակ, Չինաստանը, հենց Եվրոպայում ձեռք է բերում նոր ռազմավարական հարթակներ:

2. Եվրոմիությունը կորցնում է իր նախկին միասնական բնույթը: Մեծ Բրիտանիան ԵՄ-ին է փաթաթում իր ագրեսիվ աշխարհաքաղաքականությունը, որը հակասության մեջ է մտնում Փարիզի և Բեռլինի շահերի հետ: Այն հիմնականում վերաբերում է ընդդեմ Ռուսաստանի՝ Ուկրաինային ցուցաբերվող ռազմական օգնությանը:

3. Համաեվրոպական քաղաքականության մեջ, Մեծ Բրիտանիան ամրացնում է իր դիրքերը՝ ի հաշիվ Գերմանիայում և Ֆրանսիայում իշխանությունների ժամանակավոր թուլացման (կախված ներքին փոփոխություներից):

4. Լեհաստանն սկսում է «քանդել» Փարիզ-Բեռլին ռազմավարական առանցքը՝ ձգտելով դեպի անգլոսաքսերի նոր միավորմանը:

5. Ռուսաստանն առայժմ կարողանում է կասեցնել հետխորհրդային տարածքում ՆԱՏՕ-ի ընդլայնումը, իսկ մնացյալ ԵՄ-ին սկսել է «միավորել» Մոսկվա-Մինսկ նոր համագործակցությունը: Այս իրավիճակում, Ուկրաինան և Վրաստանն ստիպված են լինելու ժամանակավորապես ընդունել չեզոք կարգավիճակ (նախկինում դա անվանում էին ֆինլյանդիզացիյա):

6. Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի հետ մեկտեղ, այժմ նաև Թուրքիան է սկսում իր ռիսկային հակաարևմտյան աշխարհաքաղաքական խաղը: Ընդ որում՝ այն ավելի շատ կհակադրվի Արևմուտքին, քան Ռուսաստանին:

7. ԵՄ-ին՝ սկսզբում «լիբերալ արժեքների», այնուհետև նաև «կանաչ տնտեսության» շուրջ միավորելու գերմանական ջանքերը, կարծես թե ձախողված են: COVID-19-ի համավարակը ոչ թե միավորեց, այլ բաժանեց Եվրոպան:

8. Եվրոպայի արևելքում, միգրանտների դեմ գոյացող լեհական «պատը» փոխում է նաև Եվրոպայի քաղաքականության արժեքային կողմը. ավելի շատ «կառավարել» իրավիճակը քան զբաղվել «կանաչ» տնտեսությամբ:

Խնդիրն այն է, որ այս ամենի աշխարհաքաղաքական զոհը կարող է դառնալ հենց Եվրոպան՝ ի դեմս ԵՄ-ի: Հիմնական պատճառն այն է, որ ԵՄ-ն դադարել է միասնական կերպով առաջ տանել իր աշխարհաքաղաքական շահերը: Իսկ այսպես կոչված «դիկտատորների» դեմ հայտարարված պայքարը, ավելի շատ նման է փոփոխվող աշխարհակարգի դեմքը փրկելու հուսահատ փորձերի:

Շատ բան կախված է, թե ինչպիսի՞ պատասխաններ կունենա Գերմանիայի նոր կառավարությունը Եվրոպային ուղղված իրավիճակային նոր մարտահարավերների համար: Գերմանիան, կարծես դեռ չի կորցրել Եվրոպան կրնկին միավորելու հույսերը»:

Աղբյուրը` Արտակ Զաքարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր