Ինչպես արդեն հայտնել ենք, ԱԻՆ «911» ծառայությունից ոստիկանության Չարենցավանի բաժին դեկտեմբերի 3-ին, ժամը 05.30-ին, հաղորդում է ստացվել, որ ծառայություն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի 10-րդ շենքի 4-րդ հարկի մի բնակարանից ծուխ է դուրս գալիս և երեխայի լացի ձայն է լսվում: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից, մանրամասնելով, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբի ծառայողները պարզել են ծխացող բնակարանում բնակվող անձանց ինքնությունը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ 36-ամյա կինը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն: |