ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 480.88, EUR 550.94, RUB 6.32, GBP 660.30
-9 °C, -10 °C ... -3 °C Վաղը`-6 °C
Դատախազությունը դիմել է դատարան` Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի գույքը բռնագանձելու նպատակով
18:24, 06.12.2021
2134 | 1

Գլխավոր դատախազությունը դիմել է դատարան՝ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ու նրա ընտանիքի անդամների ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ ԱՅս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական հարթակից։
Գործով պատասխանողներն են Վլադիմիր Գասպարյանը, նրա կինը՝ Սուսաննա Գասպարյանը, մայրը՝ Անժելա Գասպարյանը, որդին` Վլադիմիրը, դուստրը` Անգելինան և զոքանչը` Հեղուշ Գալստյանը։ Նշենք, որ նման հայցադիմում դատախազությունը ներկայացրել է նոյեմբերի 18-ին, սակայն այնտեղ թույլ տրված խախտումների պատճառով հայցադիմումը հետ է վերադարձվել։ Դեկտեմբերի 2-ին այն նորից դատարան է ներկայացվել։
Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Հայարփի Զարգարյանին։
Ի դեպ, հունիսի 30-ին հայտնի դարձավ, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում իրականացվող ուսումնասիրության արդյունքում Գասպարյանի գույքի վրա արգելանք է դրվել։ Դրանից հետո Վլադիմիր Գասպարյանին արգելվել էր տնօրինել Գեղարքունիքի մարզի Աղբերք համայնքի 0.2 հեկտար մակերեսով հողամասը, Երևանի Թումանյան 39 շենքի 9-րդ բնակարանը, Mercedes-Benz S450 4Matic և IZH 2715 մակնիշի ավտոմեքենաները (տեղեկությունը հրապարակվել էր «Ազդարար»-ում):

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր