ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Գոյություն ունի լրջագույն գործընթաց, որի մասին մենք իմանում ենք միայն պոստֆակտում». Արմեն Ռուստամյան
19:18, 06.12.2021 | mamul.am
3611 | 1

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում վստահություն հայտնեց, որ ԱԺ քաղաքական մեծամասնությունը չի ուզում որևէ կերպ անդրադառնալ սահմանազատման և սահմանագծման գործընթացին: «Ակնհայտ է, որ իրենք խուսափում են որևէ ձևով ընդհանրապես հրապարակային դարձնել այն պրոցեսը, որն այսօր տեղի է ունենում ժողովրդի թիկունքում: Ակնհայտ է, որ գոյություն ունի լրջագույն գործընթաց, որի մասին մենք իմանում ենք միայն պոստֆակտում՝ կատարված փաստերի առջև կանգնելով: Մենք ասում ենք, որ ԱԺ-ն ունի շատ կարևոր դերակատարություն, մեկ անձի վրա չպիտի թողնել այս պրոցեսը: Նախ՝ այդ մեկ անձը չի կարող ամբողջական այնպիսի պրոցես իրականացնել, որտեղ սխալներ ու թերություններ չլինեն: Մյուս կողմից, կա շատ հստակ վիճակ, որ արտաքին ճնշումները Հայաստանի վրա ուժեղացած են և չի կարելի թույլ տալ, որ դրանք կենտրոնանան մեկ անձի վրա: Դա հենց խորհրդարանական համակարգի առավելությունն է: Սակայն սա չընկալվեց ԱԺ մեծամասնության կողմից»,- ասաց նա:

«Գոյություն ունի լրջագույն գործընթաց, որի մասին մենք իմանում ենք միայն պոստֆակտում». Արմեն Ռուստամյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր