ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 481.66, EUR 546.54, RUB 6.29, GBP 656.31
-7 °C, -13 °C ... -6 °C Վաղը`-6 °C
Շունը խեղդել ու մասամբ հոշոտել է անասնագոմում աշխատող կնոջը
19:42, 06.12.2021
43579 | 0

Այսօր` դեկտեմբերի 6-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի «Թափեր» կոչվող վայրում՝ անասնագոմի տարածքում, դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները Ակունք գյուղի բնակիչ՝ 40-ամյա Ռուստամ Սահակյանին պատկանող անասնագոմի մոտ կապված շան բնի դիմաց, գետին ընկած վիճակում հայտնաբերել են մասամբ հոշոտված կնոջ դի։ Պարզվել է, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 63-ամյա Գայանե Եղոյանն էր։ Տեղում Ռ. Սահակյանը ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ իր շունը խեղդել է Գ. Եղոյանին, ով աշխատում էր անասնագոմում։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, շանն էլ մեծ դժվարությամբ կարողացել են վնասազերծել և տեղավորել վանդակում։

Շունը խեղդել ու մասամբ հոշոտել է անասնագոմում աշխատող կնոջը
Շունը խեղդել ու մասամբ հոշոտել է անասնագոմում աշխատող կնոջը
Շունը խեղդել ու մասամբ հոշոտել է անասնագոմում աշխատող կնոջը
Շունը խեղդել ու մասամբ հոշոտել է անասնագոմում աշխատող կնոջը
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր