ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
Սպիտակի երկրաշարժ՝ 33 տարի անց. անցկացվել է գիտաժողով և միջազգային վարժանք
02:12, 07.12.2021 | mamul.am
3802 | 0

Երևանում տեղի է ունեցել է «Սպիտակի երկրաշարժի պատմական փորձը, սեյսմիկ անվտանգության ժամանակակից տեխնոլոգիաները» թեմայով գիտագործնական կոնֆերանս՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցին: Այն անցկացվել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության և ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարության համագործակցության շրջանակներում: ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը նշել է, որ 33 տարի առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը բացահայտել է բնակելի համալիրների և այլ շինությունների ամրության հետ կապված բազմաթիվ թերություններ և խնդիրներ: 1991 թվականին ստեղծվել է Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը, որի գործունեության գլխավոր նպատակն է պետության և բնակչության սեյսմիկ ռիսկի գնահատումը և նվազեցումը, ինչպես նաև սեյսմիկ անվտանգության ապահովումը: Մշակվում և ներդրվում են շենքերի սեյսմակայունության ուժեղացման նոր մեթոդներ։ Բացի շինարարական բաղադրիչից, Հայաստանում և Արցախում պարբերաբար աշխատանքներ են իրականացվում բնակչության իրազեկվածության բարձրացման ուղղությամբ, կազմակերպվում են բնակչության տարահանման վարժանքներ:

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինն իր հերթին նշել է, որ Սպիտակի երկրաշարժի ողբերգական փորձը խթան է հանդիսացել տարերային աղետների կանխարգելման և հետևանքների վերացման արդյունավետ համակարգի ստեղծման համար։ Նա հիշեցրել է, որ 33-ամյա աղետն ավելի քան մեկ միլիոն բնակչություն ունեցող տարածք է ընդգրկել։ «Հանրապետության արդյունաբերական ներուժի ավելի քան 40 տոկոսը ոչնչացվել է։ Երկրաշարժը շարունակում է մնալ ամենաավերիչ բնական աղետներից մեկը։ Միաժամանակ, սա ամենաբարդ երևույթն է կանխատեսման առումով։ Սակայն այսօր մենք զգալի փորձ ենք կուտակել սեյսմիկ անվտանգության մշտադիտարկման ոլորտում»,- ասել է ՌԴ ԱԻ նախարարի առաջին տեղակալը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր