ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 482.12, EUR 546.68, RUB 6.30, GBP 654.24
-10 °C, -13 °C ... -5 °C Վաղը`-4 °C
«Օդ են կրակել, լուսարձակող փամփուշտներ օգտագործել». մանրամասներ Կարմիր շուկայի կրակահերթից
20:42, 06.12.2021
3483 | 1

Գեղամ Ստեփանյանը «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել նախօրեին Կարմիր շուկա բնակավայրի ուղղությամբ արձակված կրակահերթի մասին։
Կարմիր շուկայի ուղղությամբ ադրբեջանական ակտիվությունն ուղղակի սպառնալիք է բնակիչների հոգեբանական անձեռնմխելիության և բնականոն կյանքի կազմակերպման տեսանկյունից, այս մասին ասել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը` հաստատելով նախօրեին Կարմիր շուկայի ուղղությամբ ադրբեջանական հենակետերից արձակված կրակոցների մասին տեղեկությունը։
«Երեկ, ժամը 21։30-ի սահմաններում, մոտ 15 րոպե տևողությամբ կրակահերթ է եղել։ Դեպի օդ են կրակել` խաղաղ բնակչությանը վախեցնելու նպատակով, նաև լուսարձակող փամփուշտներ են օգտագործել։ Որևէ վնասի մասին տեղեկություն չունենք, այսօր իրավիճակը հանգիստ է եղել, նոր կրակոցներ չեն արձանագրվել»,- նշել է Ստեփանյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր