ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 413.06, EUR 398.31, RUB 7.14, GBP 443.13
+14 °C, +12 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Ադրբեջանը ՀՀ տարածքով ապրանքների փոխադրումը պետք է իրականացնի Մաքսային Միության կարգով ու պայմաններով». Մակինյան
20:54, 06.12.2021 | mamul.am
2717 | 0

Փաստաբան Ամրամ Մակինյանը գրել է. «Որևէ պայմանավորվածություն, որը հնարավորություն կտա այլ երկրի տարածքից ՀՀ տարածքով իրականացնելու բեռների փոխադրում այլ կերպ, քան ստորև ներկայացվելիք Ընդհանուր կանոնների անտեսմամբ, ուղիղ կհիմնավորի այն, որ նմանօրինակ թույլտվություն տվող իշխանությունը հրաժարվել է սեփական ինքնիշխան տարածքի մի մասի նկատմամբ իր իրավազորությունից, ինչը քրեական օրենսգրքով նախատեսված դավաճանություն է...
Ուրեմն ուշադիր...
Եվրասիական տնտեսական միությունում իրականացվում է միասնական մաքսային կարգավորում, որը ներառում է Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման, Միության մաքսային տարածքում կամ դրա սահմաններից դուրս դրանց գտնվելու և օգտագործման կարգի ու պայմանների, դրանց մաքսային հայտարարագրման ու բացթողման հետ կապված մաքսային գործառնությունների,... հարաբերությունների կանոնակարգումը:
Կարճ ասած, Ադրբեջանը ՀՀ տարածքով ապրանքների փոխադրումը պետք է իրականացնի Մաքսային Միության մաքսային օրենսգրքով սահմանված կարգով ու պայմաններով և որևէ պատճառաբանությամբ այլ եղանակով բեռների փոխադրում թույլատրողը քրեական օրենսգրքով դավաճան է, իսկ ազգությամբ` թուրք»:

Աղբյուրը` Ամրամ Մակինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր