ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 481.52, EUR 548.74, RUB 6.28, GBP 656.02
-3 °C, -9 °C ... -2 °C Վաղը`-1 °C
Ջորջ Քլունին մերժել է մեկ օրում 35 միլիոն դոլար աշխատելու թուրքական առաջարկը
21:36, 06.12.2021
6100 | 0

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին չեղարկել է 35 միլիոն դոլար արժողությամբ մեկօրյա գործարքը Turkish Airlines-ի հետ։ Guardian-ի հետ հարցազրույցում Քլունին նշել է, որ առաջարկ ստանալով՝ խորհրդակցել է կնոջ՝ Ամալ Քլունիի հետ, և երկուսով որոշել են հրաժարվել, քանի որ չնայած Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակիցն է՝ «ժամանակ առ ժամանակ կասկածելի է դառնում»:

Le Figaro-ի ֆրանսիացի լրագրող Քրիստոֆեր Բուսսոնն էլ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ մերժման պատճառը Թուրքիայի կողմից 1915 թվականին Հայոց ցեղասպանության պատմական փաստը չճանաչելն է։

2016 թվականին Ջորջ Քլունին Հայաստան էր եկել «Ավրորա» հիմնադրամի կազմակերպած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին։ Իր ելույթում դերասանն ընդգծել է, որ աշխարհում դեռևս տեղի են ունենում մարդկության դեմ հանցագործություններ։

«Այն, ինչ մենք այսօր անում ենք, երկակի իմաստ ունի. նախ՝ պետք է հետ նայել և հիշել, որ Հայոց ցեղասպանությունը Հայաստանի պատմության մի մասն է, բայց նաև համաշխարհային պատմության մի մասն է։ Սա մեկ երկրի կամ մեկ ժողովրդի ցավը չէ: Միևնույն ժամանակ, մենք պետք է առաջ նայենք»,- Երևանում ասել է Ջորջ Քլունին։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր