ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ասաց՝ բա հո գետնին չեմ թափելու. 60-ին մոտ կին էր». Վ. Սարգսյան
01:06, 07.12.2021 | mamul.am
11594 | 3

«Բիչոկդ հանգցրո՛ւ, դի՛ր գրպանդ» ֆեյսբուքյան նախաձեռնության հեղինակ Վիգեն Սարգսյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «Դու դեռ շարունակո՞ւմ էս մեքենայից սիգարետդ գցել ճամփին, դեռ մոխրաման չե՞ս սարքել, չե՞ս ուզում սարքես: Մի 100 մետր ծխելով քայլում ես, ու երբ վերջացավ՝ գցում էս գետնի՞ն, ծառի տա՞կ, ու չէս ուզո՞ւմ մի 30 մետր էլ ձեռքդ պահես, հասնես աղբարկղին: Ուրեմն դու ունես 0 կարգապահություն, 0 կամքի ուժ, 0 սեփականատիրության զգացում ոտքիդ տակի հողի նկատմամբ: Դու լավ չէս ապրելու, չպիտի լավ ապրես, արդար չի, որ լավ ապրես»:
Տեսանյութի մեջ նա պատմում է, թե ինչպես է ականատես եղել, որ խանութի աշխատակցուհին՝ 60-ին մոտ մի կին, ծխել է ու ծխախոտի մնացուկը դրել ծառի փչակում: «Բա հո գետնին չէի՞ գցելու»,- արդարացել է կինը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր