ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Իշխանությունը դոլարով պարտք է վերցնում, որ դրամի կուրսը պահի». Արթուր Խաչատրյան
22:00, 06.12.2021 | mamul.am
3699 | 0

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր ներկայացրել եմ Հայաստան դաշինքի որոշ մոտեցումներ 2022 թ․ պետական բյուջեի նախագծի վերաբերյալ։ Ամփոփ հիմնական թեզերը․
1․ 7% տնտեսական աճի կանխատեսումն իրականության հետ որևէ առնչություն չունի։ Դրա միակ նպատակը հանրության լավ կյանքի հույսով խաբելն է ու համոզելը, թե խաղաղության ու բարեկեցության դարաշրջան է բացվում։
2, Կառավարությունը պլանավորում է 350 մլրդ դրամից ավելի հատկացնել կապիտալ ներդրումների համար, սակայն չի կարողանում իրացնել այս տարվա անհամեմատ ավելի փոքր գումարները։ 2021թ. 9 ամիսների ընթացքում իրացվել է ընդամենը 125,5 մլրդ դրամ, պլանավորվածի ընդամենը 68,3%:
3, Մասնավոր ընկերությունները ներդրումների աճը հիմնական միջոցներում այս տարի կկազմի ընդամենը 0,7%: Նման ցածր մակարդակ երբեք չէր եղել (չհաշված անցյալ տարվա ՔՈՎԻԴ-ն ու պատերազմը)։ Բանկերում ցպահանջ հաշիվներին մասնավոր ընկերությունների դրական մնացորդները հասել են մաքսիմալ արժեքին։ Ընկերությունները գերադասում են փողը բանկում պահել ու եկամուտ չստանալ, քան գործի մեջ ներդնել։
4, Արտաքին պարտքը հասել է աստղաբաշխական ծավալների։ Ներքին ռեսուրսների փոխարեն այս տարի կառավարությունը 750 մլն դոլարի եվրոպարտատոմս թողարկեց։ Գումարն անմիջապես կոնվերտացրեց դրամի։ 250 միլիոն դոլարի դրամը կայունացման դեպոզիտային հաշվի վրա է։ Փաստորեն, իշխանությունը դոլարով պարտք է վերցնում, որ դրամի կուրսը պահի։ Ինչի վրա է կոնկրետ այդ գումարը ծախսվել, հստակ չի։
5․ Պետությունը վարկ է վերցնում, հարկ է հավաքում, բայց չի կարողանում հավաքած գումարն օգտագործել։ Ինչո՞ւ է հավաքում։
6, Օտարերկրյա ներդրումները նվազել են։
7, Տնտեսական ակտիվության ցուցանիշն ընկնում է։
8, Գներն անկասելիորեն աճում են»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր