«Փաստ» օրաթերթը գրում է․ «Հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԲՀԿ-ն իր ստեղծման պահից ի վեր առաջին անգամ չհաղթահարեց անցողիկ շեմը և այս խորհրդարանում ներկայացված չէ: Այն ժամանակ տարաբնույթ քննարկումներ եղան, կանխատեսումներ, թե կուսակցությունը աստիճանաբար կթուլանա, և այլն: Սակայն այդ օրերին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ մանդատով չէ ամեն ինչ պայմանավորված: Նա նշել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակելու է անել հնարավոր ամեն բան երկրում հետպատերազմական ճգնաժամը հաղթահարելու համար: Բավականին տպավորիչ ու խորհրդանշական էին Աբովյանում արձանագրված արդյունքները. ԲՀԿ ցուցակը, որը գլխավորում է Էդուարդ Բաբայանը, ստացել է ավելի քան 10400 քվե: Շոշափելի արդյունքներ են գրանցվել նաև մի քանի այլ համայնքներում: Մասնավորաբար, Աշոցքում ԲՀԿ-ն ստացել է 32 տոկոս քվե, իսկ Փամբակում՝ 28,5 տոկոս: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |