«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզի Արարատի շրջանում ՏԻՄ ընտրությունների արդյունքներով, մասնակից 5 ուժերից ոչ մեկը 50+1 չի ստացել։ Ուստի քննարկվում է հնարավոր կոալիցիաների հարցը։ Ամենահավանականը ՔՊ-ի եւ Փաշինյանի դրածո Արսեն Հակոբյանի միանալն է, որն առաջադրվել է Արման Բաբաջանյանի կուսակցության ցուցակով։ ՔՊ-ն ստացել է 38.79 տոկոս, Հակոբյանը՝ 13.82։ Հակոբյանը հին ՀՀՇ-ական է, ապա ՀԱԿ-ից է առաջադրվել համայնքապետ։ Դեռ այդ ժամանակներից Փաշինյանի հետ մտերմացել է, Փաշինյանն անգամ որոշել է նրան Արարատի համայնքապետի ԺՊ նշանակել, սակայն մարզպետն առաջ է մղել իր խորհրդականի հորը՝ Ասլան Ավետիսյանին, որը նաև ՔՊ-ի թեկնածուն դարձավ։ Մյուս մասնակիցը՝ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ գործող քաղաքապետ Հայկ Հայկյանի գլխավորությամբ, ստացել է 32,29% և կդառնա ընդդիմություն։ Անցողիկ շեմը հաղթահարել են նաև «Ապրելու երկիր» և «Կայունություն» կուսակցությունները, վերջինը՝ նախկին ՀՀԿ-ական Ֆիրդուս Զաքարյանի գլխավորությամբ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |