ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 481.66, EUR 546.54, RUB 6.29, GBP 656.31
-8 °C, -12 °C ... -6 °C Վաղը`-6 °C
«Մի՛ ստեք»․ Թովմասյանը՝ Թորոսյանին
10:54, 07.12.2021
2264 | 0

Այսօր ԱԺ նիստում մերժվեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը:

Նա առաջարկում էր, որ զինծառայողների առողջական խնդիրները լուծելիս նրանց առաջնահերթություն տրվի։ «Սպան 14 օր ծառայությունից հետո իջնում է, ունի առողջական խնդիր, զինվորական հոսպիտալում բուժզննում է անցնում ու պարզվում է, որ կարիք կա МРТ-ի ու ամիսներով պետք է հերթ կանգնի: Չկա որևէ առաջնահերթություն զինծառայողների համար»,- նախագծի քննարկման ժամանակ ասել էր Թովմասյանը։

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը կոչ արեց չքվեարկել նախագծի օգտին։

«Բերված օրինագիծը որևէ հավելյալ արտոնություն չի սահմանելու և կրում է զուտ պոպուլիստական բնույթ»,- նշեց նա։

«Պարո՛ն Թորոսյան, պոպուլիզմի մեջ ինձ մեղադրելուց առաջ, եկեք միասին գնանք հիվանդանոցներ ու ինքներդ ձեր աչքով տեսեք՝ ինչպես են զինծառայողները հերթ կանգնում հոսպիտալներում։ Դուք այստեղ խոսում եք փաստական հիմնավորում չունեցող բաներից։ Մի՛ ստեք»,- ի պատասխան ասաց Թովմասյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր