ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 481.66, EUR 546.54, RUB 6.29, GBP 656.31
-9 °C, -12 °C ... -6 °C Վաղը`-6 °C
«Իշխանափոխությունից հետո լավացել են Ալեն Սիմոնյանի ընտանիքի ու նրա շրջապատի գործերը»․ Արեգնազ Մանուկյան
12:00, 07.12.2021
3955 | 0

«Մի ժամանակ Ալեն Սիմոնյանը, նրա և ձեր առաջնորդը խոսում էիք պաշտոնյաների բարեկամների հաջողված բիզնեսների մասին ու հայտարարում, որ նարնք պետական միջոցներ են յուրացնում, պետական տենդերներ են հաղթում, մի խոսքով՝ թալանում են, դրա համար էլ հասրտանում են»,- այսօր ԱԺ ամբիոնից դիմելով ԱԺ իշխանական թևին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

«2018-ի իշխանափոխությունից անցել է երեք տարի և ձեր ասածները հաստատող որևէ կոռուպցիոն դեպք չեք բացահայտել։ Դա նշանակում է, որ կամ նախկինում ստել եք կոռուպցիայի թեմայով և փորձել այսպես ասած աչոկներ հավաքել, կա՛մ չեք ստել, պարզապես դուք եք հիմա նույն գործով զբաղվում»,- նշեց նա։

«Ի դեպ, իշխանափոխությունից հետո լավացել են Ալեն Սիմոնյանի ընտանիքի ու նրա շրջապատի գործերը։ Նրա եղբայրը 2020-ի հուլիսին «Եվրոասֆալտ» ընկերությունում տնօրեն է դարձել և դրանից հետո այդ կազմակերպությունը «երջանիկ պատահականությամբ» սկսել է ասֆալտի տենդերներ շահել և պետբյուջեի հաշվին հարստանալ»,- հավելեց Մանուկյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր