ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ԱՀ ՔԿ-ն վարույթ է ընդունել բնակելի տան ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կողմից կրակահերթեր արձակելու դեպքը
13:36, 07.12.2021 | mamul.am
1789 | 0

ԱՀ քննչական կոմիտեն հայտնում է. «✅ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2021թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 02:00-ից մինչև 04:00-ի սահմաններում, ԱՀ Շուշի քաղաքի մատույցներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից Ադրբեջանի զինված ուժերի անհայտ զինծառայողի/ների կողմից ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ ԱՀ Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղում տեղակայված Մ. Ա-ին պատկանող բնակելի տան ուղղությամբ կրակահերթեր արձակելու, սակայն տվյալ պահին վերջինս և նրա ընտանիքի անդամները տան մյուս սենյակում գտնվելու պատճառով՝ իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չհասցնելու և գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով հարուցված քրեական գործը:

✅Նախաքննությունը շարունակվում է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր