ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ձեր քվեարկության հետևանքով է Լուսինե Բադալյանը նորից հայտնվել Խորհրդարանում». Ոսկան Սարգսյան
13:54, 07.12.2021 | mamul.am
3008 | 1

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Այս երեսփոխանուհի Լուսինե Բադալյանին հիշո՞ւմ եք, տեսանյութում Լիլուն ասում է, որ խոնարհվում է թուրք ազգի առաջ։ 2020թ․ Արցախում պատերազմից հետո նա ցանկանում էր հեռանալ ՔՊ-ից, սակայն իշխանավորները, իրենց հայտնի մեթոդներով, իրեն պահեցին, նորից պատգամավոր դարձրին համամասնական ցուցակով։ Նա ԱԺ-ում հայտարարել է, որ Ալեն Սիմոնյանը նոր ավտոմեքենան իր տուն չի տանելու, եթե ընդդիմությունն իշխանություն դառնա, Ալեն Սիմոնյանի համար գնված ծառայողական թանկ ավտոմեքենան կլինի նաև նրանցը։ 2021թ․ հունիսի 20-ին ՔՊ-ին ձա՛յն տվածներ, ձեր կատարած քվեարկության հետևանքով է Լուսինե Բադալյանը նորից հայտնվել խորհրդարանում և նման «հանճարեղ» մտքեր է արտաբերում։ Աղքատ Հայաստանում, ուր պատերազմում վիրավոր, հաշմանդամ զինծառայողներին, սոցիալապես անապահով ընտանիքների անդամներին պետպատվերով բուժվելու փող չկա, միայն Ալեն Սիմոնյանի համար 90 միլիոն դրամանոց նոր ծառայողական ավտոմեքենան էր պակասում»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր