ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Ալենը նաև միանշանակ ճիշտ է, քանի որ գերիների հարազատներից շատերն այդպես էլ պահանջատեր չդարձան». Ռուբեն Մելիքյան
15:36, 07.12.2021 | mamul.am
3091 | 0

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ալենը միանշանակ սխալ է, քանի որ գերիներն ավելի վատ բան չեն արել, քան Ալենի ղեկավար նեռը, որը փաստացի գերի է հանձնվել ալիևին ու բոլորիս է դարձրել գերի։

Ալենը միանշանակ սխալ է, քանի որ գերիների հարազատներին սիրաշահելու ու բոլորիս վրա էժան էմոցիա վաճառելու համար Ալենի ղեկավար նեռը հրապարակավ պատրաստակամություն էր հայտնել անգամ իր որդուն փոխանակել գերիների հետ։

Բայց Ալենը նաև միանշանակ ճիշտ է, քանի որ գերիների հարազատներից շատ-շատերն այդպես էլ պահանջատեր չդարձան ու չգիտակցեցին իրենց զավակների գերեվարման ու նվաստացման բուն պատճառը՝ նեռի գլխավորությամբ քպ-ի իշխանությունը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր