ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ»-ը լավագույնն է ճանաչվել «Tokyo Film Awards»-ի անվանակարգերից մեկում
23:24, 07.12.2021 | mamul.am
11420 | 0

Կինոռեժիսոր Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմը լավագույնն է ճանաչվել Ճապոնիայի «Tokyo Film Awards» ֆիլմերի մրցույթի «Լավագույն դրամա» անվանակարգում: Տեղեկությունը հայտնում է Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը` նշելով, որ ֆիլմը 1990-ական թվականների Հայաստանի մասին է:
«Tokyo Film Awards»-ը Ճապոնիայի ռեժիսորների և հեռուստատեսության ներկայացուցիչների նախաձեռնած կինոմրցույթի հարթակ է, որտեղ հիմնականում ուշադրություն են դարձնում կարճամետրաժ ֆիլմերին` փորձելով բացահայտել երիտասարդ տաղանդներին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր