ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Էդ «դուխով» տղերքին, որ կաբինետներում մարդ են ծեծում, այստեղ սպասում ենք, թող գան»․ Սարգիս Կարապետյան
18:21, 07.12.2021 | mamul.am
3567 | 0

«Մենք էդ «դուխով» տղերքին, որ կաբինետներում մարդ են ծեծում, այստեղ սպասում ենք, թող գան: Եթե անգամ պատգամավորի օգնականները նրանց թարս աչքով են նայել, իրենք պատգամավոր են` «ազգընտրյալներ», որոնք պետք է կարողանան իրենց տիրապետել: Եթե չեն կարողանում, թող գնան ուրիշ տեղ, ԱԺ-ն չսարքեն ինչ-որ խուլիգանական տեղ»,- այս մասին այսօր ԱԺ-ի դիմաց հայտարարեց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը:

Հիշեցնենք՝ քիչ առաջ ՀՅԴ խմբակցության աջակիցները շտապ հավաք են հրավիրել։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր