ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Մի ժամանակ վարչապետն իր որդու հետ էր ուզում փոխանակել գերիներին, հանկարծ նրանք այսօր դարձան հայրենիքի դավաճան»․ Տարոն Տոնոյան
19:22, 07.12.2021 | mamul.am
3680 | 0

«Սրանց ձեռագիրը չի փոխվում, սրանք կարող են դա անել այն ժամանակ, երբ ոհմակով են և շատ են: Եթե էդքան լավ մարտական մարդիկ են՝ տեղը կար ցույց տալու, և պատերազմի դաշտում թող գոնե գեթ մեկ մասնակցություն ունենային, գեթ մեկ վիրավոր լիներ իրենցից, էդ ժամանակ կմտածեինք, որ տղայական կամ տղամարդավարի որևէ բան կա իրենց մեջ»,- մեկնաբանելով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը:

«Ինչ փոխվեց, որ մի ժամանակ վարչապետն իր որդու հետ էր ուզում փոխարինել գերիներին, հանկարծ այսօր այդ գերիները դառել են հայրենիքի դավաճան,- ասաց Տոնոյանը՝ հավելելով,- սա թուրքին վայել արարք է, և պետք է պատասխան տան»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր