ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 482.57, EUR 540.24, RUB 6.13, GBP 647.95
+1 °C, -6 °C ... +1 °C Վաղը`-1 °C
«Ի՞նչ անել Ալիևի սպառնալիքներին ի պատասխան հաջորդ օրը ՀՀ Աժ-ում». Տաթևիկ Հայրապետյան
19:42, 07.12.2021
2953 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ անել Ալիևի սպառնալիքներին ի պատասխան հաջորդ օրը ՀՀ Ազգային Ժողովում: Պետական շահով առաջնորդվելու դեպքում և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը խելք խելքի կտային, միասնաբար կաշխատեին միջազգային գործընկերների հետ բաց և փակ հարթակներով՝ փորձելով համապատասխան արձագանքի հասնել՝ Բաքվի սանձարձակ պահվածը զսպելու նպատակով: Բայց փոխարենը ԱԺ-ն հերթական անգամ վերածվեց փոխադարձ մեղադրանքի ու կշտամբանքի հարթակի, ավելին՝ ծեծկռտուքի ու հայհոյանքի վայրի: Սա է մեր անտրամաբանական իրականությունը, ու ամենացավալին, որ սա ՀՀ քաղաքացիների քվեով ընտրված խորհրդարան է: Մինչ ԱԺ-ում գզվռտոցով են զբաղված, Ադրբեջանը իր քաղաքականությունն է առաջ բրդում՝ հետևելով մեր երկրում տեղի ունեցող զարգացումներին, որոնք ոչ մի կապ չունեն մեր պետության առջև ծառացած մարտահրավերների ու սպառնալիքների հետ: Իսկ զուգահեռ իրականությունում հայ զինվորը սահման է պահում, որ Ալիևը իր նպատակին չհասնի, որովհետև պետության արժեքը գիտի անգամ համատարած անարժեքության՝ ցավալի, բայց հուսամ նաև՝ անցողիկ փուլում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր