ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 481.66, EUR 546.54, RUB 6.29, GBP 656.31
-9 °C, -13 °C ... -6 °C Վաղը`-6 °C
«Ցավում եմ, որ պարոն Բաբաջանյանը նման բարդույթներով է տառապում»․ Մեսրոպ Առաքելյան
03:06, 08.12.2021
3395 | 0

«Ցավում եմ, որ պարոն Բաբաջանյանը նման բարդույթներով է տառապում և նման պատկերացումներ ունի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով «Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանի հայտարարությանը։

Վերջինս, այսօր առավոտյան ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, թե իրենց կուսակցությունը «խստորեն մերժում և դատապարտում է որևէ համագործակցություն՝ երրորդ երկրներից գործուղված կեղծ մեկենասների և բարեգործների քաղաքական գործունեությանը, սոցիալական և տնտեսական ծանր իրադրության մեջ գտնվող Հայաստանում»։ Եվ տպավորություն է, որ նա իր այդ խոսքն ուղղել է հենց «Ապրելու երկիր» կուսակցությանը, որին աջակցում է ռուսաստանահայ գործարար Ռուբեն Վարդանյանը։

Ինչ վերաբերում է դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներին, Առաքելյանն ասաց, որ որևէ համայնքում իշխանությունների հետ չեն համագործակցելու։

Վերջինս նաև ասում է, որ արտահերթ ԱԺ ընտրություններից ամիսներ անց նկատելի է, որ խորհրդարանը կտրվում է իրականությունից ու հասարակությունից։

«Մարզերում մեր այցելությունները ցույց են տալիս, որ հանրությունը հոգնել է ատելությունից ու մեր նման նոր ուժերի և իրենց խնդիրներին նեցուկ լինող անհատների կարիքն ունի։ Հասարակությունն առաջին հերթին ատելությունից է հոգնել»,- ասում է նա։

Անդրադառնալով իշխանությունների գործունեությանը՝ Մեսրոպ Առաքելյանն ասում է, թե պատերազմից մեկ տարի անց մենք հերթական ժամանակն ենք կորցրել, ինչպես պատերազմի ժամանակ էինք նշում, որ 10-20 տարի կորցրել ենք․ «Անվտանգության և տնտեսության ամրապնդման առումով, իշխանությունը մեծ ձախողումներ ունի առաջին հերթին՝ ժամանակի կորուստի պատճառով»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Ցավում եմ, որ պարոն Բաբաջանյանը նման բարդույթներով է տառապում»․ Մեսրոպ Առաքելյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր