ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Դատարանը բավարարել է Ադրբեջանի պահանջների միայն մի փոքր հատվածը»․ Տարոն Սիմոնյան
20:06, 07.12.2021 | mamul.am
3705 | 1

Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի գրառումը․ «Կարճ՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի միջանյալ միջոցներ կիրառելու այսօրվա որոշումների մասին՝
ՀԱՅԱՍՏԱՆՆ ընդդեմ ԱԴՐԲԵՋԱՆԻ
Դատարանը բավարարել է Հայաստանի գրեթե բոլոր պահանջները և որոշել Ադրբեջանին պարտավորեցնել՝
✅ապահովել հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, անվտանգությունը,
✅կանխել Ադրբեջանի պաշտոնյաների և հանրային մարմինների կողմից հայերի նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումը,
✅ կանխել հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմը և պղծումը,
✅ ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը:
ԱԴՐԲԵՋԱՆՆ ընդդեմ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Դատարանը բավարարել է Ադրբեջանի պահանջների միայն մի փոքր հատվածը և որոշել Հայաստանին պարտավորեցնել՝
✅կանխել կազմակերպությունների և այլ անձանց կողմից ադրբեջանցիների նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումը,
✅ ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը:
Ադրբեջանի պահանջն ականապատման քարտեզների հետ կապված մերժվել է։
Ի տարբերություն Հայաստանի՝ Դատարանը ճանաչել է, որ Ադրբեջանի պաշտոնյաններն ու հանրային գործիչներն են հայատյացություն քարոզում, ինչը վերագրելի է հենց Ադրբեջան պետությանը։
Դե ինչ։ Համարենք սա մեր պրոֆեսիոնալ թիմի հաջողությունը և նորից լծվենք կազմակերպված ու թիրախային աշխատանքին։
Հ․Գ․ Առաջնային է դառնում նույն Դատարանում Պատանդներ վերցնելու դեմ պայքարի մասին կոնվենցիայի շրջանակներում միջազգային իրավական գործընթաց սկսելը»։

Աղբյուրը` Տարոն Սիմոնյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր