ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ոսկեպարում սահմանազատումն ու սահմանագծումը շատ ցավոտ է լինելու». Ոսկան Սարգսյան
00:30, 08.12.2021 | mamul.am
5300 | 2

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Ոսկեպարում սահմանազատումն ու սահմանագծումը շատ ցավոտ է լինելու
Մի քանի օր առաջ քարտեզագրման գործի մասնագետն ինձ հայտնեց, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղից վերև գտնվող, նախկինում ադրբեջանաբնակ անկլավ Յուխարի Ասքիպարայի (Վերին Ոսկեպար) վարչական տարածքը կազմել է 2650 հեկտար, իսկ Ոսկեպար գյուղի վարչական տարածքը 1250 հեկտար է։ Ընդ որում, ամենաբերրի, հարթ տարածքները, արժեքավոր հողերը պատկանում են Յուխարի Ասքիպարային։ Հայտնի չէ, թե որ Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբի ո՞ր թվականի քարտեզներով են կատարվելու սահմանազատումն ու սահմանագծումը։ Ոսկեպարի բնակիչները ներկայումս զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասուններ պահելով, Վերին Ոսկեպարի տարածքների հանձնումով սահմանամերձ գյուղում անասնապահության հնարավորությունները խիստ սահմանափակվելու են»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր