ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Թող գան այդ նույն պատասխանը տան գերիների ու անհետ կորածների հարազատներին»․ Հոխիկյան
21:24, 07.12.2021 | mamul.am
3907 | 1

«Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի անդամ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմում անհետ կորածների և գերիների հարազատներն այս պահին հավաքվել են Երևանի հանրապետության հրապարակում՝ փակելով բոլոր մուտքերը և պատասխան պահանջելով վարչապետից ու ԱԺ նախագահից։
Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ գերիները մի քանի ամիս կսպասեն, Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ գերիներն իրենց համար գոյություն չունեն։ Հիմա թող գան այդ նույն պատասխանը տան գերիների ու անհետ կորածների հարազատներին։
Բոլորս պետք է մեկ մարդու պես կանգնենք հրապարակը փակած այս մարդկանց կողքին։ Չէ՞ որ նրանց որդիներն ու եղբայրները թշնամու դեմ կանգնեցին այս երկրի՝ մեզնից յուրաքանչյուրի համար։ Այս մարդիկ մենակ չպետք է պայքարեն»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր