ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Այս անգամ ոստիկանություն հրավիրելու պատճառը դերասանուհի Ալինա Բոզն էր». Վազգեն Սաղաթելյան
22:24, 07.12.2021 | mamul.am
14566 | 7

«Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանի գրառումը. «Երեկ հրավիրվել էի ոստիկանություն` գրառումներիցս մեկի վերաբերյալ բացատրություն տալու նպատակով: Հետս տարել էի Իվ Գանդոնի ստեղծագործություններից մեկը` ենթադրելով, որ հրավերս կապված է ֆրանսիական գրականության հետ: Այս անգամ, սակայն, պարզվեց, որ հրավերի պատճառ էր հանդիսացել թուրք-ռուսական դերասանուհի Ալինա Բոզը: Ինչևէ, ներկայացրեցի իրողությունն ավագ օպերին (որն ի դեպ արդեն 2-րդ անգամ պատշաճ մակարդակի իրավապահի վարքագիծ է ցուցաբերում), սկսեցի գրել բացատրությունը, մեկ էլ դուռը բացվեց, ֆռացի, տեսնեմ քաղաքացիական հագուստով երկու տղամարդ է կանգնած: Մեկ էլ էս երկուսից մեկը, թե բա՝ «ոտքի հըլը»: Նայում եմ` օպերը առանց այդ էլ ոտքի է, սենյակում ուրիշ մարդ չկա, մեջս խորը կասկած մտավ, որ հնարավոր է իմ հետ է: Ասում եմ՝ «ո՞վ ոտքի»: Ինչ-որ խառնաշփոթ է սկսվում, ավագ օպերը դուրս է գալիս, հետո ներս են մտնում բոլորով ու այդ երկու տղամարդկացից մեկը` չկարողանալով ձայնի ելևէջներում թաքցնել սեփական անուն ազգանունի հանդեպ հպարտությունը, որոշեց տեղեկացնել ինձ. «Անունս Զորիկ է, ազգանունս` Ավդիշոև, ստեղի միլպետն եմ»: Դե, ես էլ զգալիորեն զիջող, բայց ամեն դեպքում հպարտության որոշակի տարրեր պարունակող ձայնով ասում եմ Վազգեն Սաղաթելյան: Զորիկը շարունակում է` նայելով վրաս այնպես, ինչպես ես նայում եմ լոբու վրա, այն է` զզվանքով. «Էդ ի՞նչ գրառումներ ես անում է ըտեղ»: Դե, ասում եմ, տարբեր գրառումներ, որոնք են հատկապես ձեզ հետաքրքում: Ինչպես հասկացա, կոնկրետ հավանած գրառում չուներ, կամ գուցե բոլորն էր հավանում ու դժվարանում էր առանձնացնել դրանցից որևէ մեկը: «Դու հասկանու՞մ ես, որ քեզ սրա համար պատասխանատվության ենք ենթարկելու»,- շարունակեց Զորիկը: Դե հա, ասում եմ, եկել եմ, որ ենթարկեք, կակ բը: Մի խոսքով, հանձնարարեց ավագ օպերին գրել, ոնց որ կա ու գնաց: Չհասցրեցի հարցնել, բայց քանի որ գիտեմ, որ կարդում է ինձ, այստեղ հարցնեմ, մյուս գնալուցս գուցե պատասխանի:
Պարոն Ավդիշոև, թույլ տվեք հետաքրքրվել, նախույա՞ ես պետք ա ոտքի կանգնեմ բլյաձ Ձեր` ներս մտնելուց, դատավո՞ր եք աշխատում համատեղությամբ, թե՞ ուղղակի մի փոքր խույվորել եք Ձեր սրընթաց կարիերային աճից:
Հ.Գ. Ու մեկ էլ, Զորիկ, խորհուրդ կտամ չմոռանալ, որ մեր օրերում բացատրություն տվողն ու վերցնողը հաճախակի փոխվում են տեղերով, իսկ ես սենց բաների վրա ունեմ պիզդեց լավ հիշողություն: Մինչ հանդիպում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր