ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 481.63, EUR 545.49, RUB 6.17, GBP 651.50
-2 °C, -8 °C ... -1 °C Վաղը`-1 °C
Պուտինն ու Բայդենը տեսակապով զրուցել են 2 ժամ
00:12, 08.12.2021
5164 | 0

ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահների՝ 2 ժամ տևած առցանց զրույցի արդյունքներով Ջո Բայդենն ու Վլադիմիր Պուտինն իրենց թիմերին հանձնարարել են շարունակել շփումը։ Երկու երկրի առաջնորդների բանակցություններից հետո այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Պուտինն ու Բայդենը քննարկել են ռազմավարական կայունության, քիբերհանցագործությունների շուրջ երկխոսությունը, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ համատեղ աշխատանքը, անդրադարձել են նաև Իրանին:

Շփումը բաց և գործնական բնույթ է կրել, հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը:
Նշենք, որ ՌԴ-ի ու ԱՄՆ-ի ղեկավարները նախատեսում են ևս մեկ հանդիպում անցկացնել 2022թ․-ին։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր