ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
00:18, 08.12.2021 | mamul.am
8392 | 0

ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար 2021 թ. դեկտեմբերի 8-ից Երևան քաղաքի Նանսենի նրբանցքում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Նանսենի նրբանցքի Սաֆարյան և Նանսենի փողոցների հատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Սաֆարյան փողոցից դեպի Նանսենի փողոց ուղղությամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր