ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
ՔՊ-ի ծրագիրն իր դեմ աշխատեց. Կորցրին մեծ քաղաքները․ «Հրապարակ»
09:36, 08.12.2021 | mamul.am
3026 | 0

«Հրապարակ» թերթը գրում է. «Համայնքների լայնածավալ խոշորացման ծրագրով և նոր ընտրություններով թեպետ Նիկոլ Փաշինյանը փորձում էր բացարձակ իշխանություն հաստատել տեղական մակարդակում և խոշոր միավորների՝ համայնքների ղեկավար կարգել իր թիմակիցներին, բայց, կարելի է ասել, ստացվեց հակառակը։

Հոկտեմբերի 17-ի, ապա նոյեմբերի 14-ի և դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո ՔՊ-ն մի շարք խոշոր համայնքներում կորցրեց իշխանությունը։ Մասնավորապես, իշխող կուսակցությանը չեն այլևս Սյունիքի Կապան, Գորիս, Մեղրի, Տաթև համայնքները, Վայոց Ձորի Եղեգնաձոր համայնքը, Արարատում՝ Մասիս քաղաքը, անորոշ է Վեդու հարցը։ Իշխանությունը չկարողացավ զավթել ՀՀ երկրորդ և երրորդ քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում իշխանությունը։
ՔՊ-ն չհաղթեց Ապարանում։ Իսկ առաջիկայում էլ ձևավորվելիք կոալիցիաների հետևանքով թերևս ՔՊ-ական չեն լինի նաև Նոյեմբերյանը, Թալինը, Եղվարդը, Նոր Հաճնը, Ախուրյանը, Ամասիան, Վարդենիսը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր