ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Ալենը պիտի հայհոյեր գերիներին, որ ծնողներն արթնանայի՞ն». Հայկ Մարտիրոսյան
10:00, 08.12.2021 | mamul.am
3369 | 1

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի գրառումը. «Այսինքն՝ ալենը պիտի հայհոյեր գերիներին, որ ծնողները նոր մի քիչ արթնանայի՞ն: Իրո՞ք: Ոչի՞նչ որ իրենց որդիները շարունակում են գերության մեջ մնալ, որովհետև տարի ու կես գերիների ծնողները համր անմիտների պես նստած են տներում: Հայ ծնողների մի մասը սեփական զավակների կյանքն առավել բարձր է գնահատում քան հայրենիքը, մնացածն էլ` գերի զավակների ճակատագիրը հանձնել է գերության հանձնածների քմահաճույքին:

Ու քանի դեռ սա է մեր երկրի մայրերի ու հայրերի մտավոր վիճակը, թե՛ զավակներ են զոհվելու, և թե՛ զավակներ են գերի ընկնելու:

Իսկ ալենը ... ալենն իրենց հանդուրժած, իրենց իշխանության դարձյալ բերած արարածն է: Ու ալենի համար էլի իրենք են պատասխանատու»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր