ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Հրավիրել են սեղանի շուրջ՝ զրուցելու և մի քանի տասնյակ մարդկանցով հարձակվել»․ Սեյրան Օհանյան
10:18, 08.12.2021 | mamul.am
5294 | 1

«Երեկ ԱԺ-ում տեղի է ունեցել խմբակային հերթական խուլիգանությունը և հերթական անգամ՝ խորհրդարանական մեծամասնության պատգամավորների նախաձեռնությամբ ու մասնակցությամբ»,- այսօր՝ ԱԺ նիստի մեկնարկին, հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Փորձել են երեք հոգու հետ հաշիվ պարզել և այդ ամենը տմարդի ճղճիմ ձևով․ հրավիրել են սեղանի շուրջ զրուցելու և մի քանի տասնյակ մարդկանցով հարձակվել»,- նշեց նա։

«Միջադեպի ժամանակ իրեն կրավորական է պահել այս շենքում իբր անվտագություն ապահովող ՊՊԾ-ն։ Սա հուշում է, որ խուլիգանությունը հերթական անգամ եղել է ծրագրված և այլ շենքից հրահանգված»,- նկատեց Օհանյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր