ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Դու պարտավոր ես պաշտպանել և՛ գույքդ, և՛ ընտանիքդ, անողնաշար, անգլուխ արարած». Արտակ Հովհաննիսյան
11:24, 08.12.2021 | mamul.am
16276 | 0

Արցախյան պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Ցանկացած իշխանության գործառույթն է պաշտպանել պետությունը և քաղաքացիների իրավունքները: Եթե ո՛չ մեկն ես կարողանում անել, ո՛չ էլ մյուսը՝ լուռ պիտի հեռանաս: Փաստացի խոստովանում եք, որ թույլ ու անկարող եք, որ թշնամիդ ձեզ շանտաժ է անում՝ օգտագործելով սեփական քաղաքացիներիդ: Նույն բանն է, որ շանտաժ անեն և գույքդ պահանջեն՝ ընտանիքիդ անդամներին գերեվարելով, իսկ դու կանգնես ասես՝ իրանք իմ համար չկան: Դու պարտավոր ես պաշտպանել և՛ գույքդ, և՛ ընտանիքդ, անողնաշար, անգլուխ արարած...
Հ.Գ
Եթե երկրի ղեկավարն իրեն պաշտպանող զինվորի մասին խոսա պլյուս-մինուսով, մի տգետ նախարար էլ ասի մեռել են, ազգային ժողովի խոսնակ ա, ինչ ա, ասի՝ գերին իր համար չկա, ժողովո՛ւրդ, էլ ո՞վ էս պետության կառավարիչների խոսքը հաշվի կառնի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր