ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Պաշտպանության նախարարությունը չի ապահովում զինծառայողների հանգստի և արձակուրդի իրավունքը
12:06, 08.12.2021 | mamul.am
2139 | 0

2021 թ․ օգոստոսից ի վեր ՀՔԱՎ-ը զինծառայողների հարազատներից ահազանգեր է ստանում այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը օրենքով նախատեսված հիմնական արձակուրդ չի տրամադրում, ինչպես նաև սահմանված ժամկետից երկար է պահում մարտական հեթապահությունում։

Այս խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու և պարտադիր ժամկետային զինծառայողների մարտական հերթապահության հերթափոխի հաճախականությունն ու մարտական հերթապահության կրման ժամկետները վերանայելու պահանջով 2021 թ․ սեպտեմբերի 6-ին և հոկտեմբերի 8-ին ՀՔԱՎ-ը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին։

Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից ՊՆ-ն խախտում է զինծառայողների հանգստի իրավունքը՝ նրանց սահմանված ժամկետից երկար պահելով մարտական հերթապահությունում, ինչը կարող է բացասաբար ազդել զինծառայողների ֆիզիկական եւ հոգեկան առողջության, ֆիզիկական պատրաստվածության և մարտական հերթապահության պատշաճ իրականացման վրա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր