ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 482.47, EUR 544.52, RUB 6.10, GBP 651.72
-2 °C, -5 °C ... 0 °C Վաղը`-1 °C
Արարատ Միրզոյանը կմեկնի Ֆրանսիա
10:54, 08.12.2021
3582 | 0

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնում է. «Դեկտեմբերի 8-10 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Փարիզ` մասնակցելու Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության զարգացման և ընդլայնման հարցերով աշխատանքային խմբի համատեղ նիստին:

Այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը Փարիզի քաղաքապետի հետ միասին կմասնակցի «Հայաստանի էսպլանադի (այգու)» պաշտոնական բացման արարողությանը:

Տեղի կունենան նաև հանդիպումներ այլ գործընկերների հետ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր