ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ինքը մեսսիջ արեց թուրքին, թե՝ մենք գերի չունե՞նք՝ մորթե՞ք, սպանե՞ք, վերացրե՞ք մեր Էրեխեքին». Արսեն Ղուկասյան
11:30, 08.12.2021 | mamul.am
2955 | 0

«Մեզ ոչինչ պետք չի, մեզ մեր էրեխեն ա պետք, որին երեկ Ալեն Սիմոնյանն արդեն մեսսիջ արեց թուրքին, թե՝ մենք գերի չունե՞նք, ինչ՝ մորթե՞ք, սպանե՞ք, վերացրե՞ք մեր Էրեխեքին, դա՞ է ասում»,-անդրադառնալով երեկ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ գերիների վերաբերյալ հայտարարությանը, ասաց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը:

«Ինքը փաստորեն դառավ զակազչի՞կ արդեն: Ինքը զակազ ա տալիս Ադրբեջանին, ասում ա՝ էս էրեխեքին փրթի՞, նվեր ա տալի՞ս մեր էրեխեքին»,- վրդովվեց Արսեն Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ի մոտ են հավաքվել պատերազմում գերի ընկած և անհետ կորած զինծառայողների հարազատները և պահանջում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպում: Նրանք փակել են եմիրճյան փողոցի մուտքը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր