ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Դուք հիմա անլուրջ եք պահում ձեզ». Գուրգեն Արսենյանը չցանկացավ մեկնաբանել Ալեն Սիմոնյանի հայտարարությունը
11:54, 08.12.2021 | mamul.am
3319 | 0

«Ծնողների հետ ես արդեն խոսել եմ: Ես հիմա հանդիպում ունեմ՝ հանդիպեմ, կպրծնեմ, կգամ, կխոսենք»,- ԱԺ-ի մոտ լրագրողներին ասաց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ չցանկանալով պատասխանել հարցերին:

Նա չմեկնաբանեց Ա. Սիմոնյանի տեսակետն այն մասին, թե գերիները դասալիք են. «Ես իմ տեսակետը ծնողներին փոխանցել եմ, կարող եք իմանալ: Մնացեք լրագրողական էթիկայի շրջանակներում: Դուք հիմա անլուրջ եք պահում ձեզ»,- ասաց Արսենյանը:

Հիշեցնենք, որ պատերազմում գերի ընկած և անհետ կորած զինծառայողների հարազատները ԱԺ-ի մոտ հանդիպում են պահանջում Ալեն Սիմոնյանի հետ:

Նշենք, որ երեկ, մինչև ուշ գիշեր գերիների հարազատները նույն պահանջով դարձյալ փակել էին Հանրապետության հրապարակի ճանապարհները: ԱԺ նախագահը փոխանցել էր, որ նրանց հետ կհանդիպի վաղը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր