ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ալեն Սիմոնյան չլինի՝ սև շուն բալաք թուլեն լինի». Գուրգեն Արսենյանի խոսքից Արսեն Ղուկասյանը վրդովվեց
12:30, 08.12.2021 | mamul.am
8736 | 0

«ՀՀ պետական ոչ մի պաշտոնյա ոչ մի պարագայում և իրավիճակում չի կարող հրաժարվել մեր ռազմագերիների, մեր գերիների վերադարձի հետ կապված պարտավորությունից»,- դուրս գալուվ Ազգային ժողովի շենքից, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Նա ասաց, որ ծնողների պահանջը խմբակցության ղեկավարի միջոցով փոխանցել է Ալեն Սիմոնյանին:

Դիտարկմանը՝ ուրեմն՝ ո՞ւմ համար են գերիները դասալիք, Արսենյանը պարզաբանեց. «Մենք այս պահին ունենք ռազմական կանոնակարգեր, այդ կանոնակարգի դրույթները բացատրում են՝ ինչ բան է դասալիքը: Դասալիքի հետ կապված որակավորումը կարող է տալ միայն համապատասխան քննությունը»:

Անդրադառնալով պաշտոնյանների կողմից հնչող որակավորումներին, վերջինն ասաց, որ դա շատ հաճախ հռետորաբանության ոլորտից է. «Այսինքն՝ հրապարակային քաղաքականության մեջ երբեմն-երբեմն քաղաքական գործիչները հնչեցնում են և իրավունք ունեն այդ հռետորական արվեստի շրջանակում ինչ-որ բաներ ասել, որը որ մարդկանց համար կարող է դիտարկվել որպես կանոն: Դա կանոն չի, դա խոսքի ռուսերեն արտահայտություն կա՝ «оборот речи»...»: Զինծառայողների հարազատները հակադարձեցին ՔՊ-ական պատգամավորին՝ ասելով, որ Ալեն Սիմոնյանը ԱԺ նախագահ է և իրավունք չունի նման արտահայտություն թույլ տալու: Արսենյանը հստակեցրեց՝ նշելով, որ խոսքն Ալեն Սիմոնյանի մասին չի, այլ առհասարակ:

«Ալեն Սիմոնյան չլինի՝ սև շուն բալաք թուլեն լինի»,- վրա բերեց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր