ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Վազելով մոտեցա, մի տղա էր, գրկել եմ, ասել եմ՝ եղբա՛յր, էս դռնով շուտ գնա՛»․ Ս Գաբրիելյան
13:06, 08.12.2021 | mamul.am
9473 | 3

«Ես գնում էի ԱԺ նախագահի մոտ, որովհետև վաղը գործուղում ունեմ, պետք է քննարկեի օրակարգային հարցեր»,- այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած երեկվա ծեծկռտուքին՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

«Երբ հասա պարոն Ռուբինյանի աշխատասենյակի մոտ, տեսա, որ այնտեղ շատ ուժեղ քաշքշուկ ա։ Վազելով մոտեցա, մի տղա էր, կարծեմ դաշնակցական էր, մոտեցել եմ իրեն, գրկել եմ, ասել եմ ՝ եղբա՛յր, էս դռնով շուտ գնա, և հանել եմ դուրս»,- նշեց Գաբրիելյանը։

Հարցին, թե ումից էր պաշտպանում երիտասարդին, պատգամավորը պատասխանեց՝ բոլորից։

«Երբ հասել եմ, արդեն որպես էդպիսին, ծեծ չկար»,- նշեց Գաբրիելյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ միջադեպի վայրում պատգամավորներ տեսել է։

Գաբրիելյանը հավելեց, որ ինքը մանրամասներին չի տիրապետում և տեղյակ չէ, թե ինչից է ծագել ծեծկռտուքը։

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորի Իշխան Սաղաթելյանի օգնականը ավելի վաղ նշել էր, որ Գաբրիելյանը նույնպես ներկա է եղել ծեծկռտուքի պահին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր