ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Խմբագրությունում դեռ չեն ըմբռնել, որ կոնկրետ այդ գործը դեռևս չի քննվել Հաագայի դատարանի կողմից». Գոռ Աբրահամյան
13:36, 08.12.2021 | mamul.am
2475 | 0

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամեն ինչում ինտրիգներ փնտրող և սեփական գոյությունը բացառապես փոքրիկ, հաճախ հնարված սենսացիաներով արդարացնող «Ժողովուրդ» թերթը ՀՀ դատախազության նկատմամբ իր չդադարող անհիմն թիրախավորումներն այս անգամ «զարդարել» է անտեղյակության և մասնագիտական գրագիտության պակասի հերթական «գլուխգործոցով»: Այսօրվա համարի առաջնորդող հոդվածով թերթը ՀՀ դատախազությանը և ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչությանը մեղադրում է Ադրբեջանի դեմ՝ ռասսայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի խախտումների առնչությամբ Արդարադատության միջազգային դատարան ներկայացված գանգատի գործով Հայաստանի պարտվելու մեջ: Մեղադրանքի էությունն այն է, թե, իբր, Հայաստանն այդ գործով պարվտել է, քանի որ, մասնավորապես, դատախազությունն Ադրբեջանի հանցագործությունների բավարար ապացույցներ չէր տրամադրել:

Մի կողմ թողնենք այն փաստը, որ թերթը նման դատողություններ անում է՝ առանց գոնե մակերեսայնորեն տեղյակ լինելու, թե ինչ է տրամադրել դատախազությունը կամ ինչ չի տրամադրել:

Առավել էականն այն է, որ խմբագրությունում դեռ չեն ըմբռնել, որ կոնկրետ այդ գործը դեռևս չի քննվել Հաագայի դատարանի կողմից, հետևաբար չքննված գործով որևէ կողմ պարտվել կամ հաղթել չէր կարող:

Իսկ այն, ինչ քննվել է, ընդամենը այդ գանգատի շրջանակներում Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ հայցն է, որն իր մեծ մասով բավարարվել է՝ ի տարբերություն Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ներկայացված նմանատիպ հայցի, որով ներկայացված պահանջների մեծ մասը մերժվել է:

Հ. Գ. Ուղղակի զարմանալի է, թե ինչպիսի համառությամբ են հայաստանյան լրատվամիջոցները շարունակում «մամուլի տեսության» ձևաչափով տիրաժավորել լրագրողական նման մակերեսայնությունը»:

Աղբյուրը` Գոռ Աբրահամյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր