ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Ալիևը կրկին հայտարարություն է անում». Էդմոն Մարուքյան
13:42, 08.12.2021 | mamul.am
8994 | 1

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գրառումը․ «Ալիևը կրկին հայտարարություն է անում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման կոնկրետ ժամկետ կամ օրը նշելու պահանջով, ինչը, ըստ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, հայկական կողմի համար եղել է անսպասելի։

Մինչդեռ, Հայաստանում ներքաղաքական իրադարձություններն ու քաղաքական համակարգում առկա քննարկումներն անգամ բարձրագույն մակարդակով որևէ կերպ հայկական կողմին չեն ուժեղացնում, այլ նույնիսկ թուլացնում են մեր դիրքերը բոլոր առումներով` մնալով պառակտողական, քայքայիչ տիրույթում և թշնամուն ընձեռելով ավելի մեծ հնարավորություն իր առջև դրված նպատակներին հասնելու համար։ Մեր պարագայում անգամ ձևակերպված չեն մեր նպատակները, ուր մնաց թե այս քայքայված խայտառակ վիճակում հաջողության հասնենք: Խելքի չենք գալո՞ւ մենք: Ես հակված եմ, որ խելքի գանք, մեզ թափ տանք և այս վիճակից դուրս գանք, որպեսզի հաջողենք թե՛ դիվանագիտական հարթակներում, թե՛ ռեալ հողի վրա կանգնած»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր