ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Թող Աշոտիկին ուղարկի Բաքու, այնտեղ կարծում եմ նորմալ կվերաբերվեն իր տղային». զոհվածի հարազատ
13:48, 08.12.2021 | mamul.am
3580 | 0

ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա իրականացնող գերեվարված, զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողները նշեցին, որ իրենց զավակներին դասալիք անվանելուց առաջ թող իշխանությունները վերադարձնեն նրանց, հետաքննություն անցկացնեն, նոր որոշեն՝ դասալի՞ք են, թե՞ ոչ:

«Վարչապետը արտահայտություն է անում, թե պատրաստ եմ տալ իմ Աշոտիկին: Հիմա ունի այդ հնարավորությունը, թող տա, նաև ժամանակ է շահելու՝ մենք ունենք քննիչ հանձնաժողով, թող Աշոտիկին ուղարկի Բաքու, այնտեղ կարծում եմ նորմալ կվերաբերվեն իր տղային, չեն խոշտանգի, որպես պետական այրի որդու, վերադարձնի մեր ռազմագերիներին»,- ասաց ակցիայի մասնակից զոհված զինծառայողի հարազատը:

«Թող Աշոտիկին ուղարկի Բաքու, քննարկումից հետո արդեն ինչ ճակատագիր կսպասվի իր Աշոտիկին, դա արդեն մեզ չի հետաքրքրում։ Թող մի տարի երկու ամիս էլ ինքը մեզ նման տանջվի։ Քրիստոնյայի անվան տան սատանայի գավազանը ձեռքին թող չխաբի, չմոլորեցնի ժողովրդին»,- ասաց գերեվարվածի հարազատը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր