ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Մի մորթապաշտի հետույքը փրկելու համար ջլատում եք տեղից էլ հյուծված հանրությանը». Գարեգին Միսկարյան
01:06, 09.12.2021 | mamul.am
4584 | 1

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բառեր չեմ գտնում... Սրանք լրիվ անմեղսունակ են։

Ա՛յ, ոչխարներ, մեկի դուրս տված հիմարությունն արդարացնելու համար մի ուրիշ հիմարություն եք անում։ Դուք հասկանո՞ւմ եք ձեր արածի հետևանքները, այ կոտոշավորներ։ Հասկանո՞ւմ եք, որ դա չի արդարացնում նրան, այլ քանդում է հանրային հարաբերությունների տեղից էլ թուլացած կապերը։

Հասկանո՞ւմ եք, որ դուք մի մորթապաշտի հետույքը փրկելու համար, կիսատ-պռատ ցուցմունքներ հրապարակելով, ջլատում եք տեղից էլ հյուծված հանրությանը, դուք խորացնում եք փոխադարձ անվստահության մթնոլորտը։ Դուք վերջնական կազմաքանդում եք պետության հիմքերը։ ՄԻ՛ արեք, այ տականքներ... ոչ մի բան մի՛ արեք, ուղղակի ոչինչ մի՛ արեք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր