ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Թանկացումների դեմ իբր կռիվ տվող պայքարիստ տղաներից այս մեկն այլևս չի ընդվզի»․ Արեգնազ Մանուկյան
14:18, 08.12.2021 | mamul.am
6327 | 3

«Հպարտ քաղաքացու համար վատ լուր ունեմ․ թանկանալու է ջուրը, թանկացման հեռանկարի առաջ հայտնվել է էլեկտրաէներգիայի սակագինը»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

«Բայց այդ թանկացումների դեմ իբր կռիվ տվող և հանուն 100 դրամանոց երթուղայինը 150 դրամ չդառնալու համար պայքարիստ աշխատող տղաներից այս մեկը, օրինակ, այլևս չի ընդվզի, քանզի բախտի բերմամբ, թե պատահմամբ նա ու նրա ընկերները դարձել են պաշտոնյաներ»,- ասաց նա։

««Էլեկտրիկ Երևան»-ի պայքարիստներն այլևս թանկացումների դեմ դուրս չեն գա, քանի որ իրենք և իրենց ընկերներն են թանկացողների դերում։ Իրենք հիմա պետական այրեր են, փոխել են հագուկապերը, թանկարժեք կոստյումների և շորերի տեր են դարձել, թանկարժեք լողափերում են արևի տալիս իրենց հոգնատանջ մարմինները․․․ Ինչպես հասկանում եք, պադավատապետության դեմ պայքարողները դարձան պադավատապետության ջատագովներ»,- հավելեց պատգամավորը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր