Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Պետք է վերջ տալ գերիների թեմայով էդ հասարակական-քաղաքական «մերկապարին»՝ հերոս են, դավաճան են, կամավոր են հանձնվել, վախենալով են հանձնվել, դավադրաբար են հանձնվել, չգիտեմ ինչպես են հանձնվել:
Մի ակնհայտ վրիպում արդարացնելու համար չի կարելի անցնել այնպիսի քննարկումների, որոնք կարող են օգտակար լինել՝ ում համար ասես, Հայաստանից բացի:
Հերիք է պետության համար այդ նուրբ քաղաքական հարցն ու մարդկային ցավը դարձնել ներքաղաքական «քար» ու նետել իրար վրա: Եվ հեչ կապ չունի, թե ով է «քարն» առաջինը նետողը: Կարևոր է, թե ով է այդ քարանետմանն առաջինը վերջ տվողը լինելու: Դա չի երևում: Կվերադառնան բոլոր գերիները, հետո ամենախիստ ձևով թող քննվի ամեն մի դեպք, հանրությունն էլ վերահսկի քննության ամեն մանրամասն: Հիմա պետք է վերջ տալ դրան»: