Պատերազմի ընթացքում գերեվարված և անհետ կորած զինծառայողների հարազատների և ԱԺ նախագահի հետ հանդիպումը դեռևս տեղի չի ունեցել: Վաղ առավոտից բողոքի ակցիա իրականացնող ծնողները ներս խուժեցին ԱԺ ընդունարան՝ պահանջելով հանդիպում: Վերջիններին ոստիկանները դուրս հանեցին՝ ասելով, որ միայն երկու հոգու կարող է ընդունել ԱԺ նախագահը: Զինծառայողների հարազատները չընդունեցին հրավերը: Այս պահին զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը: Ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին: |