ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Խոստանում եմ իմ ելույթում ձեզ մանրամասն հիշեցնել այդ մասին»․ Մանուկյանը՝ Սողոմոնյանին
15:42, 08.12.2021 | mamul.am
2662 | 1

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի թեկնածու է առաջադրել Եղիշե Սողոմոնյանին։

Այսօր՝ ԱԺ նիստի ժամանակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, դիմելով Սողոմոնյանին, հարցրեց․ «Ակնկալվում է, որ Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուն անբասիր կենսագրություն պետք է ունենա։ Տարբեր տարիներին տարբեր ընկերություններում պաշտոներ զբաղեցնելու ժամանակ երբևէ տուգանքների ենթարկվե՞լ եք, օրինակ, հարկեր թաքցնելու համար»։

«Ընդհանրապես, երբ որ ստուգումներ են լինում ընկերություններում պատասխանատվության ենթարկվում է ընկերությունը։ Որպես ընկերության ֆինանսական գծով տնօրեն՝ ամենաշատը վարչական պատասխանատվության կարող էի ենթարկվել»,- ասաց Սողոմոնյանը՝ նշելով, որ չի հիշում նման դեպք, միգուցե մեկ-երկու դեպք եղած լինի։

«Ես ձեզ խոստանում եմ, որ իմ ելույթում մանրամասն ձեզ կհիշեցնեմ այդ մասին»,- ի պատասխան ասաց Մանուկյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր