ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Բերման ենթարկված անձանց հետ տեղի կունենան առանձնազրույցներ․ ՄԻՊ
16:42, 08.12.2021 | mamul.am
2561 | 1

Պաշտպանի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ անհետ կորած և գերեվարված անձանց հարազատներին բերման ենթարկելու առնչությամբ։ Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Ազգային ժողովի մոտ ակցիա իրականացնող անհետ կորած և գերեվարված անձանց բերման ենթարկված հարազատների իրավունքների պաշտպանության նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ։

Բերման ենթարկված անձանց հետ տեղի կունենան առանձնազրույցներ, կուսումնասիրվեն բերման ենթարկելու հիմքերը:

Աղբյուրը` Արման Թաթոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր